Տեղեկանք

Օգտագործման պայմաններ

Թարմացվել է՝ 6 հոկտեմբերի 2026

Ընդհանուր դրույթներ

Սույն Օգտագործման պայմանները (այսուհետ՝ Պայմաններ) կարգավորում են vardz.am կայքից (այսուհետ՝ Կայք) օգտվելը։ Գրանցվելով կամ օգտվելով Կայքից՝ Դուք ընդունում եք սույն Պայմանները և Գաղտնիության քաղաքականությունը։

Vardz-⁠ը վարձակալության հարթակ է. իրերի տերերը տեղադրում են հայտարարություններ, իսկ վարձակալները գտնում են դրանք և ուղարկում ամրագրման հայտ։ Եթե համաձայն չեք որևէ կետի, խնդրում ենք չօգտվել Կայքից։

Բովանդակության պատասխանատվությունը

Հայտարարության բովանդակության՝ տեքստի, գնի, նկարների, վիճակի նկարագրության և կոնտակտային տվյալների համար պատասխանատու է այն տեղադրողը։ Vardz-⁠ը չի ստուգում յուրաքանչյուր հայտարարության ճշտությունը, բայց կարող է չհրապարակել կամ հեռացնել հայտարարությունը, եթե այն խախտում է սույն Պայմանները կամ Հրապարակման կանոնները։

Կայքի նյութերը՝ դիզայնը, տեքստերը, ծրագրային կոդը և ապրանքանիշը, պատկանում են vardz.am-⁠ին կամ իրենց օրինական տերերին։ Դրանք առանց թույլտվության պատճենել, վերարտադրել կամ տարածել չի թույլատրվում։

Հայտարարություն տեղադրելով՝ Դուք հաստատում եք, որ ունեք դրա բովանդակության (այդ թվում՝ նկարների) իրավունքները, և vardz.am-⁠ին տալիս եք ոչ բացառիկ, անվճար լիցենզիա՝ ցուցադրելու, վերարտադրելու և տարածելու այդ բովանդակությունը Կայքում։

Հայտարարություններում կարող են լինել YouTube-⁠ի տեսանյութեր։ Դրանք դիտելով՝ Դուք ընդունում եք YouTube-⁠ի օգտագործման պայմանները՝ YouTube Terms of Service(կբացվի նոր ներդիրում)

Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

Դուք համաձայնում եք՝

  • տրամադրել ճշմարիտ և ընթացիկ տվյալներ, այդ թվում՝ գործող էլ. փոստ և հեռախոսահամար
  • չհրապարակել կեղծ, թերի կամ մոլորեցնող տեղեկություններ իրի, գնի կամ վիճակի մասին
  • չօգտագործել ավտոմատ ծրագրեր (բոտեր, սկրիպտներ) հայտարարությունները զանգվածաբար տեղադրելու, ընդօրինակելու կամ տվյալներ հավաքելու համար
  • չխոչընդոտել Կայքի աշխատանքը և չփորձել մուտք գործել այլ մարդկանց հաշիվներ
  • օգտագործել այլ օգտատիրոջ կոնտակտային տվյալները միայն տվյալ ամրագրման կամ գործարքի նպատակով
  • չներկայանալ ուրիշի անունով և չնմանակել այլ մարդուն կամ ընկերությանը
  • պահել գաղտնաբառը գաղտնի. Ձեր հաշվով կատարված գործողությունների համար պատասխանատու եք Դուք
  • ունենալ մեկ հաշիվ. ընկերությունները հայտարարություններ են տեղադրում ընկերության հաշվով
  • մոդերատորի որոշումը վիճարկել «Կապ մեզ հետ» էջի միջոցով՝ չքննարկելով այն հրապարակային կամ հայտարարությունների մեջ

Vardz-⁠ը իրավունք ունի պահանջել Ձեր ինքնությունը հաստատող փաստաթուղթ կամ հեռախոսի ու անձի հաստատում։ Պահանջվող փաստաթուղթը չտրամադրելը կարող է համարվել կեղծ տվյալներ տրամադրելու նշան։

Կեղծ տվյալներ

Եթե Դուք Կայքում կեղծ տվյալներ եք տրամադրում կամ խաբում եք այլ օգտատերերին, Vardz-⁠ը իրավունք ունի սահմանափակել կամ փակել Ձեր հաշիվը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով Ձեր տվյալները փոխանցել տուժած անձին և իրավապահ մարմիններին։

Vardz-⁠ի իրավունքները

Vardz-⁠ը իրավունք ունի՝

  • սահմանել և փոփոխել սահմանափակումներ՝ հայտարարության ժամկետի, նկարների չափի ու քանակի, հայտարարությունների և հայտերի քանակի վերաբերյալ
  • փոխել, ավելացնել կամ հանել Կայքի գործառույթները՝ ինչպես ծառայությունների բարելավման, այնպես էլ անվտանգության նպատակով
  • ստուգել հայտարարությունները, խմբագրել կամ տեղափոխել դրանք ճիշտ կատեգորիա, մերժել կամ հեռացնել դրանք՝ սույն Պայմանների և Հրապարակման կանոնների խախտման դեպքում
  • սահմանափակել մուտքը, արգելափակել կամ փակել հաշիվը՝ կանոնների խախտման կամ խարդախության կասկածի դեպքում, անհրաժեշտության դեպքում՝ առանց նախապես ծանուցելու

Վարձակալությունը օգտատերերի միջև

Վարձակալության պայմանագիրը կնքվում է տիրոջ և վարձակալի միջև։ Գինը, գրավը, ստացման և վերադարձի կարգը, իրի վիճակը կողմերը համաձայնեցնում են իրար հետ։ Ամրագրման հայտն ուղարկվում է Կայքի միջոցով, սակայն այն ուժի մեջ է մտնում, երբ տերը հաստատում է այն։

Ամրագրման հայտ ուղարկելու պահից կողմերը տեսնում են միմյանց կոնտակտային տվյալները, որպեսզի կարողանան համաձայնեցնել հանձնումը։ Այդ տվյալներն օգտագործեք միայն տվյալ ամրագրման նպատակով։

Այս պահին Կայքը չի մասնակցում վարձավճարի և գրավի վճարմանը. կողմերը դրանք կարգավորում են անմիջականորեն։ Խորհուրդ ենք տալիս ստուգել իրը ստանալիս և վերադարձնելիս, պահպանել համաձայնությունների հետքերը և չփոխանցել գումար՝ մինչև իրը չտեսնելը։

Միավորներ, վճարումներ և վերադարձ

Կայքի վճարովի հնարավորությունների համար (օրինակ՝ կատեգորիայի անվճար սահմանից դուրս հայտարարություն, բարձրացում, առաջնային տեղ, ընկերության փաթեթ) օգտագործվում են «միավորներ»։ 1 միավորը հավասար է 1 ֏-ի։ Միավորները Դուք ձեռք եք բերում «Դրամապանակ» բաժնում առաջարկվող եղանակներով։ Գները ցուցադրվում են գնումից առաջ, և գնվում է հենց ցուցադրված գնով։

Միավորները փող չեն. դրանք Կայքի ներսում ծառայություններ ստանալու միջոց են և չեն փոխանակվում կանխիկի, բացառությամբ ստորև նկարագրված վերադարձի։

Վերադարձ. Վերադարձվել կարող են միայն գնված և դեռ չծախսված միավորները։ Վերադարձը պետք է պահանջել լիցքավորումից հետո 14 օրվա ընթացքում (այդ բաժնի «Խնդրել վերադարձ» կոճակով), և այն կատարվում է Vardz-⁠ի որոշմամբ՝ ստուգումից հետո։

  • վերադարձվում է որոշման պահին չծախսված մասը, ոչ ավելին, քան պահանջվել է
  • եթե լիցքավորման հետ տրված բոնուսի մի մասը ծախսվել է, այդ մասը հանվում է վերադարձվող գումարից
  • եթե լիցքավորումը նվեր է բերել (օրինակ՝ առաջին լիցքավորման նվերը), նվերի չափը հանվում է այդ լիցքավորման վերադարձից, իսկ նվերը մնում է Ձեզ
  • բանկային փոխանցման միջնորդավճարը, եթե այն կա, հանվում է վերադարձվող գումարից
  • նվիրված միավորները չեն վերադարձվում, ինչպես նաև հերթում սպասող հայտարարությունների համար պահված գումարը
  • արդեն ստացված ծառայությունները (բարձրացում, առաջնային տեղ) և ընկերության փաթեթի ժամկետները չեն վերադարձվում. վճարված ժամկետը շարունակում է հոսել մինչև ավարտը

Vardz-⁠ի սխալ. Եթե գումարը գանձվել կամ ծառայությունը մատուցվել է մեր սխալով, ուղղումը կատարվում է միավորներով՝ Ձեր դրամապանակում։

Նվիրված միավորները, այդ թվում՝ լիցքավորման բոնուսը, ունեն ժամկետ և ժամկետի ավարտին այրվում են. ժամկետը ցուցադրվում է «Դրամապանակ» բաժնում։ Գնված միավորները ժամկետ չունեն։

Պատասխանատվության սահմանափակում

Vardz-⁠ը հարթակ է, որը կապում է իրերի տերերին և վարձակալներին։ Այն վարձակալության պայմանագրի կողմ կամ կազմակերպիչ չէ և չի երաշխավորում հայտարարությունների ճշտությունը, իրերի որակը, օրինականությունը կամ անվտանգությունը, ինչպես նաև օգտատերերի ազնվությունն ու պայմանավորվածությունների կատարումը։

Օգտատերերի միջև ծագած վեճերը՝ վնասի, ուշացման, չվերադարձվող իրի կամ վճարման մասին, կողմերը լուծում են իրենք։ Vardz-⁠ը կարող է օգնել տեղեկատվությամբ, բայց վեճում դատավոր չէ։

Կայքը կարող է պարունակել երրորդ կողմերի կայքերի հղումներ։ Vardz-⁠ը չի պատասխանատու դրանց բովանդակության և քաղաքականության համար։ Ծառայությունը տրամադրվում է «ինչպես կա»՝ առանց ընդհատումների բացակայության երաշխիքի։ Օրենքով թույլատրված չափով Vardz-⁠ը պատասխանատվություն չի կրում անուղղակի վնասների համար։

Գործողության ժամկետը

Պայմանները ուժի մեջ են մտնում Կայքից օգտվելու կամ գրանցվելու պահից և գործում են, քանի դեռ օգտվում եք Կայքից։ Դուք կարող եք ցանկացած պահի դադարեցնել օգտագործումը և հայցել հաշվի փակում Ձեր պրոֆիլի կարգավորումներից։ Հաշվի փակման կարգը նկարագրված է Գաղտնիության քաղաքականության մեջ։

Վեճերի լուծում

Սույն Պայմաններից ծագող վեճերը կողմերը նախ փորձում են լուծել բանակցությունների միջոցով։ Համաձայնության չգալու դեպքում վեճը քննվում է Հայաստանի Հանրապետության դատարաններում՝ ՀՀ օրենսդրությամբ։ Սույն Պայմանների հայերեն տարբերակը գերակա է՝ թարգմանությունների հետ տարբերության դեպքում։

Պայմանների փոփոխություն

Vardz-⁠ը կարող է փոփոխել սույն Պայմանները։ Նոր տարբերակը հրապարակվում է այս էջում՝ նշված թարմացման ամսաթվով։ Փոփոխություններից հետո Կայքից օգտվելը շարունակելով՝ Դուք համաձայնում եք նոր Պայմաններին։